Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես կփակվի
SOCIETYՎրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավոտմայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի սահմանը, հունիսի 6-ից մինչև հունիսի 7-ը կարգելվի բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնել են երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունից, փոխանցում է sputnik-georgia.ru-ն։
«Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135 կմ-ի հատվածում առկա է տարերային գործընթացների ակտիվացման վտանգ, ինչի պատճառով հունիսի 6-ից ժամը 19։00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 07։00-ն արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը` Tert.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



