Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը` հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ասել եմ, որ բոլորի հետ կարող ենք համագործակցել: Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ որևէ խոսք չի գնացել»,- ասել է Չավուշօղլուն:
Համաձայն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի` Չավուշօղլուն ասել էր. «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչո՞ւ նույնը չանենք Ռուսաստանի հետ»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



