Ադրբեջանը ռազմական ավտոմեքենաներ կգնի Ղազախստանից
INTERNATIONAL NEWSParamount Group ընկերության օգնությամբ Ղազախստանը պետք է նոր ռազմական ավտոմեքենաներ արտադրի եւ վաճառի մի շարք երկրների, այդ թվում' Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն' հղում կատարելով ղազախստանյան ԶԼՄ-ներին:
Արտադրությունը սկսելու ժամկետները դեռեւս հստակ չեն, բայց սարքավորումների ձեռքբերումը ծրագրված է ավարտել մինչեւ այս տարեվերջ:
Չնայած այն բանին, որ ռազմական մեքենաները պետք է արտադրվեն Paramount Group-ի օգնությամբ, նրանք կկոչվեն տեղական անուններով:
Ծրագրվում է 2018 թվականին արտադրել 120 ռազմական ավտոմեքենա' անհրաժեշտության դեպքում դրանց թիվը մինչեւ 360-ի հասցնելու հնարավորությամբ:
Ռազմական ավտոմեքենաները վաճառվելու են Ադրբեջանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Գաբոնին եւ Բրազիլիային:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



