Գյումրիում դիմավորեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոնին
SPORTԳյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Ժորա Համազարյանը Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում WBO վարկանիշով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Երիտասարդ չեմպիոնին նախ դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ, ապա նրան ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդ մարզիկին նվաճած տիտղոսի կապակցությամբ: Քաղաքապետը ողջունեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացման ուղղությամբ Գյումրիում տարվող աշխատանքները: Քաղաքապետն այնուհետ իր խոսքում ընդգծեց, սա շատ կարևոր հաղթանակ է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, միաժամանակ մարզիկին մաղթեց նորանոր հաղթանակներ այս ասպարեզում: Մարզիկն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, միաժամանակ նշելով, որ հաղթանակը նվիրում է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված զինվորներին և ՀՀ անկախության 25-ամյակին:
Արմենուհի Մխոյան