«Ռեալը» մտադիր է գնել Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին
SPORTՄադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հիմնական դարպասապահ Հուգո Լյորիսին, որը դեռ երեք տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ։ Արքայական ակումբը պատրաստ է դարպասապահի համար վճարել 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է thesun-ը։ Լյորիսը 2012-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ» 10 միլիոն ֆունտ ստերլինգով։
«Ռեալը» ցանկանում է սուր մրցակցություն ստեղծել թիմի հիմնական դարպասապահ, կոստառիկացի Կեյլոր Նավասի համար։ Լյորիսը Պրեմյեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկն է, որը միշտ մեկնարկային կազմում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



