Ինչպիսի՞ն է լինելու նոր iPhone 7-ը և որքա՞ն է արժենալու (լուսանկարներ)
PHOTOԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության ներկայացվելիք նոր սմարթֆոնի`7-րդ սերնդի iPhone-ի մասին դեռևս որևէ ստույգ տեղեկություն չկա: Սակայն համացանցը հեղեղված է երկար սպասված նորույթի արտաքին դիզայներական լուծումների ու տեխնիկական բնութագրի առանձնահատկությունների և նորամուծությունների մասին արտահոսած տեղեկություններով:
Tert.am–ը գրում է.
Techinsider կայքն ուսումնասիրել է մեծ քանակով արտահոսած տեղեկություններ ու մի նյութում ամփոփել ամենից շատ հավատ ներշնչող կանխատեսումները:
1. Նախևառաջ նշվում է, որ նորույթը կարող է չկրել iPhone 7 անվանումը` փոխարենը հանդիսանալով iPhone 6 դասի նոր հեռախոսը:
2. Այն կներկայացվի 2 մոդելով` մեծ ու փոքր էկրաններով:
3. Սմարթֆոնը ներկայացվելու է այլընտրանքային կապույտ գույնով:
4. Այն iPhone 6S-ից ավելի բարակ է լինելու:
5. Ի տարբերություն նախորդ iPhone 5, 5s, 6 և 6s մոդելների` նորույթը պատրաստված չի լինելու ալյումինից:
6. Այն ջրակայուն է լինելու և չի փչանա անգամ ջրով լի տարայի մեջ ընկնելու դեպքում:
7. Դրա վրա կբացակայի ականջակալների միացման համար նախատեսված անցքը:
8. Այն կարող է զրկված լինել սմարթֆոնի առաջնային հատվածի ներքևի մասում տեղակայված հիմնական կառավարման կոճակից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ