Ինդոնեզիայում մահապարտը մոտոցիկլետով մտել է ոստիկանական բաժանմունք եւ պայթեցրել իրեն
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Սուրակարտա քաղաքում այսօր՝ հուլիսի 5-ին, մահապարտը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, հաղորդում է «Ռեյթերս»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
«Նա մոտոցիկլետով ներխուժել է տարածք ու պայթեցրել իրեն, տուժել է մեկ ոստիկան»,-ասել են ոստիկանության ներկայացուցիչները:
Ինդոնեզիայի իշխանությունները հանձնարարել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ այս տարվա հունվարին երկրի մայրաքաղաք Ջակարտայում «ԻՊ» գրոհայինների կողմից կազմակերպած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ մահացել էր 4 մարդ: Չորս հարձակվողները ոչնչացվել էին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



