Լուիս Էնրիկե. «Աթլետիկն» արժանի էր հաղթանակի
SPORT«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի պատասխանխաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:
«Շնորհավորում եմ «Աթլետիկին», նրանք արժանի էին հաղթանակի: Իմ թիմը վատ չէր գործում, սակայն խաղն ավարտվեց Պիկեի հեռացումից հետո: Պետք է կարողանալ հաղթել եւ պարտվել: Երբեմն ավելի լավ է պարտվես, որպեսզի գիտակցես հաղթանակի գինը:
Դեռ չեմ կողմնորոշվել, թե ով է լինելու մեր հիմնական դարպասապահը: Կընդունեմ որոշում, որը կբխի ակումբի շահերից: Հնարավոր է, որ ամեն բան կմնա այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում էր կամ կլինի հակառակը: Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա նա հայտնվել է բարդ իրավիճակում: Հուսով եմ՝ շուտով տրանսֆերային պատուհանը կփակվի եւ ամեն բան պարզ կդառնա»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկն» Իսպանիայի սուպերգավաթակիր դարձավ Բիլբաոյում կայացած առաջին խաղում 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակի շնորհիվ: Նախորդ անգամ բասկերտ տիտղոս նվաճել էին 1984-ին: