NYT. Օբաման մտադիր է ՆԱՏՕ–ից խնդրել ավելի սերտ ռազմական համագործակցություն ապահովել ԵՄ–ի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հուլիսի 8-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում գործընկերներին կոչ անել ռազմական ոլորտում ավելի սերտորեն համագործակցել ԵՄ–ի հետ, գրում է The New York Times–ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրները։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման գործընկերությունն արդեն վաղուց է դարձել ԱՄՆ նպատակը, բայց ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի ելքը այն ավելի արդիական է դարձնել։ Մասնավորապես, ՆԱՏՕ–ն եւ Եվրամիությունը կարող էին համագործակցել կիբերհարձակումների, զորավարժությունների համակարգման եւ Միջերկրական ծովի կենտրոնական մասում պարեկություն անելու հարցերի շուրջ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



