11 բան, որ չեն նպաստում զույգերի երջանկությանը
LIFELux.fm-ն ներկայացնում է 11 բան, որ չեն նպաստում զույգերի երջանկությանը:
1.Երջանիկ զույգն իր հարաբերություններից չի բողոքում ընտանիքին կամ ընկերներին:
2. Երջանիկ զույգն իր հարաբերությունները չի համեմատում ընկերների հարաբերությունների հետ:
3. Երջանիկ զույգը մեկը մյուսին չեն մեղադրում իրենց խնդիրների մեջ: Նրանք այդ խնդիրները լուծում են միասին:
4. Երջանիկ զույգն ինքն իրեն չի ընդունում չափազանց լուրջ և ամեն պարագայում պահպանում է դրական դիրքորոշումը:
5. Երջանիկ զույգը չի քննադատում մեկը մյուսին: Նրանք տեսնում և ընդունում են միմյանց թերությունները:
6. Երջանիկ զույգը ղեկավարում է իր ֆինանսները և քննարկում է բյուջեն:
7. Երջանիկ զույգը չունի կիսատ խոսքեր և գուշակություններ չի անում: Նրանք միմյանց հետ խոսում են անկեղծորեն:
8. Երջանիկ զույգը գիտի, թե երբ է հարկավոր լռել և աջակցել զուգընկերոջը:
9. Երջանիկ զույգը խնդիրներ չունի դերերը փոխելու հարցում: Օրինակ` եթե կինը չի հասցնում ընթրիք պատրաստել, դա անում է ամուսինը:
10. Երջանիկ զույգը միայն աջակցում է միմյանց և չի ծաղրում սիրելիի անհաջողությունը:
11. Երջանիկ զույգը չի օգտագործում «բաժանում», «ամուսնալուծություն» բառերը նույնիսկ կատակով:
Աղբյուրը՝ 1in.am



