Վացկեն չէր սպասում, որ Մխիթարյանի համար կստանա նման առաջարկ
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և դուրտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Պետք է ասեմ, որ մենք չէինք սպասում, որ Մխիթարյանի համար կստանանք նման առաջարկ, քանի որ մեկ տարի անց նա կստանար ազատ խաղացողի կարգավիճակ: Երբ ես զրուցեցի Մխիթարյանի հետ` ինձ մոտ սխալ տպավորություններ ստեղծվեցին նրա ծրագրերի վերաբերյալ: Ես կարծում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիա»-ում: Հենրիխի տեղափոխությունն այլ ակումբ ես բացառում էի: Սակայն դա սխալ տպավորություն էր»,-Վացկեի խոսքերն է մեջբերել Bild-ը:
Որոշ տեղեկություններով, 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Բորուսիա»-ին կվճարի 42 մլն եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



