Ավստրիայում չեն բացառում մասնակի Brexit-ի հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԱվստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելինգը հնարավոր է համարել ԵՄ-ից ոչ թե ողջ Միացյալ թագավորության, այլ նրա առանձին մասերի դուրս գալու տարբերակը։ Այս մասին նա հայտնել է գերմանական Handelsblatt պարբերականի հետ հարցազրույցում։
«Միանգամայն կարող է տեղի ունենալ մասնակի Brexit։ Դա նշանակում է, որ ԵՄ-ից դուրս կգա միայն Անգլիան, իսկ Շոտլանդիան և Հյուսիսային Իռանդիան կշարունակեն մնալ միության անդամեր։ Պարզ է միայն մեկ բան. որքան երկար մնանք անորոշության փուլում, այնքան ավելի անորոշ կլինի իրավիճակը շուկաներում և հանրությունում, հետևաբար այնքան ավելի շատ վնաս կհասցվի Եվրոպային»,- հայտարարել է նախարարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



