«Բորուսիա»-ն բացառել է Օբամեյանգի հեռանալը և Գյոթսեի վերադարձը
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կշարունակի հանդես գալ գերմանական ակումբի կազմում, իսկ «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գյոթսեն չի վերադառնա Դորտմունդ:
«Բորուսիա»-ի ծրագրերի մասին խոսել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Անհրաժեշտություն չեմ գտնում խոսել Օբամեյանգի մասին: Նա պայմանագիր ունի «Բորուսիա»-ի հետ մինչ 2020 թվականը և վստահեցնում եմ, որ չի հեռանա ակումբից:
Գյոթսեն վերջերս հայտարարեց, որ մեկնարկելիք մրցաշրջանում իրեն տեսնում է «Բավարիա»-ում: Չեմ կարծում, որ իրատեսական է նրա վերադարձի մասին խոսելը», – ասել է Վատցկեն:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



