Ամերիկացի գիտնականները որոշել են բրածո ծաղկի տարիքը՝ 125 միլիոն տարի
SOCIETYԱմերիկացի բուսաբանները նույնականացրել են այն բույսը, որը կարող Է լինել մոլորակի վրա ծաղկի հնագույն տեսակներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 125 միլիոն տարի առաջ որպես Montsechia Vidalii հայտնի ծաղիկն աճել Է ժամանակակից Իսպանիայի տարածքում՝ լճերի հատակին: Ինչպես պատմում են գիտնականները, ստորջրյա ծաղիկը պսակաթերթեր չի ունեցել, իսկ տեսքով այն ավելի շուտ հիշեցրել Է ջրիմուռներ: Այնուամենայնիվ, բույսը պտուղներ Է տվել ներսում միակ սերմով, ինչը թույլ Է տալիս այն համարել ծաղկող:
Նշվում Է, որ առաջին անգամ Montsechia Vidalii-ի քարացած ցողունները գտել են շուրջ հարյուր տարի առաջ, բայց այն, որ ծաղիկը հնագույններից մեկն Է Երկրի վրա, գիտնականները հասկացել են միայն վերջերս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



