Եգիպտոսի նախկին նախագահին ընդգրկել են ահաբեկիչների ցուցակում
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի 5-րդ նախագահ Մուհամմեդ Մուրսին, որը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2012-2013թթ., ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում։ Այդ ցուցակում հայտնվել է եւս 35 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Կահիրեի դատարանի վճիռը։
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որն արգելված է Եգիպտոսում, հիմա պաշտոնապես ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Հիշեցնենք, որ Մուրսին նախագահի պաշտոնից զրկվել էր երկրի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ղեկավարած հեղաշրջման հետեւանքով։ Աս Սիսին հիմա ղեկավարում է Եգիպտոսը։
Մուրսիի հետ այդ ցուցակում են հայտնվել եւս 35 մարդ եւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



