Ռուսաստանը մեծացրել է ներդրումներն ԱՄՆ պարտատոմսերում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հունիսին 1,4 մլրդ դոլարով մեծացրել է ներդրումները ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում (US Treasuries): Հունիսի վերջին ՌԴ-ին պատկանող ամերիկյան պետական պարտատոմսերի ծավալը հասել է 72 մլրդ դոլարի: Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ Դաշնային պահուստային համակարգի հետազոտության արդյունքները:
Այդուհանդերձ, Ռուսաստանը ԱՄՆ-ի խոշոր վարկատուների ցանկում առաջին 20-յակի վերջում է գտնվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հունիսին US Treasuries-ի ամենամեծ ծավալն ունեցել է Չինաստանը: Այդ երկրի հանդեպ ԱՄՆ պարտատոմսային պարտքի ընդհանուր ծավալը կազմում է 1 տրլն 271 մլրդ դոլար: Ճապոնիան, հակառակը, նվազեցրել է ամերիկյան արժեղթղթերում իր ներդրումները 17,8 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 1 տրլն 197 մլրդ դոլարի:
US Treasuries ունեցողների առաջին 10-յակում են նաեւ Իռլանդիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան ու Բելգիան:



