Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. կարծիքներ

INTERNATIONAL NEWS

ՀՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը շանսեր չի տեսնում Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում այսօր քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում:

«Կարծում եմ` այս անգամ էլ չի անցնի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի ու Թուրքիայի կողմից սկսվել է Իսրայելի ու Թուրքայի միջև հարաբերությունների կարգավորում»,–ասաց նա:

Ըստ ԳԱԱ արևելագիտության տնօրենի` Իսրայելի քաղաքական շրջանակում շատ հզոր են այն խմբավորումները, որոնք կողմ են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը,  և ըստ Սաֆրաստյանի կանխատեսումների` ամեն կերպ խոչընդոտելու են:

Հիշեցնենք՝ 2015թ. հուլիսի 8-ին Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը բաց նիստ էր գումարել, և միաձայն որոշվել էր բանաձևն ուղարկել արդեն լիագումար նիստ: Նույնիսկ առաջարկ եղավ Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին քննարկել հարցը, սակայն օգոստոսի վերջից ակտիվացած հրեա-արաբական հակամարտությունը, փողոցային ահաբեկչական հարձակումները, որոնք շարունակվեցին մինչև այս տարվա մարտ, շեղեցին ուշադրությունը բանաձևից: 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը առաջին անգամ մոտ երեք տասնյակ հայեր՝ Իսրայելի տարբեր հասարակական կազմակերպություններից ու կուսակցություններից, մասնակցելու են բանաձևի քննարկմանը Քնեսեթի դահլիճում: Հայերի հետ Քնեսեթ են ժամանելու նաև բազմաթիվ հրեա մտավորականներ ու հայ ժողովրդի բարեկամներ, ինչպիսիք են Խայմ և Յաիր Արոնները, Իսրայել Չարնին, Յակով Ախիմեյրը և այլոք:

Նշենք, որ  ռուսաստանյան փորձագետ  Անդրեյ Արեշևը, Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության բանաձևին, դրա ընդունումը պայմանավորել էր նրանով, որ գերմանացիները «պատժել  են» հրեաներին, նախ, որպեսզի նրա ձևակերպմամբ`   համաշխարհային  պատմության մեջ վերացնեն  «Հոլոքոստ» երևույթի   այսպես կոչված` բացառիկությունը: Կա՞ն նման տրամադրություններ հրեաների մոտ:  

Ռուբեն Սաֆրաստյանն ինչ-որ առումով համամիտ է ռուս փորձագետի հետ.«Իհարկե, կան,  դրանք եղել են ի սկզբանե, և հենց այդ պատճառով մինչև հիմա չեն ընդունել: Բայց, սառույցը կարծես, շարժվեց, երբ վատացան թուրք-իսրայելական հարաբերությունները: Այսինքն` դա օգտագործվում էր որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց»:

Թուրքիայի նախագահի վերջին շրջանում իր արտաքին քաղաքականության կտրուկ սրբագրումները, երբ վերականգնեց հարաբերությունները ՌԴ-ի (հիմա փորձում է դա անել Իսրայելի հետ) Ռուբեն Սաֆրաստյանը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիան վերագնահատում էր իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ու տարածաշրջանում` հասկանալով, որ կանգնած է մեկուսացման իրական վտանգի առջև: Հետևաբար, հիմա փորձում է քայլեր ձեռնարկել` այս մեկուսացումը թույլ չտալու կամ թուլացնելու համար: 

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն էլ Tert.am–ի հետ զրույցում փոխանցեց, որ առանձնապես լավ սպասումներ չունի:

«Թուրքիայի նենգության շնորհիվ` Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրում անկյունաքարային էր Հայոց ցեղասպանության բանաձևի չճանաչումն էր»,- նշեց Ռիմա Վարժապետյանը և հավելեց, որ միայն այն, որ նախագիծը ներառված է օրակարգում, արդեն իսկ մեծ հաղթանակ է:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers