Ճապոնիայի հարավի բնակիչները պատրաստվում են այս տարվա առաջին թայֆունին
INTERNATIONAL NEWS«Նեպարտակ» թայֆունը մոտենում է Ճապոնիայի հարավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչությունը:
Թայֆունը, որը մասնագետները շատ ուժեղ են գնահատում, մոտենում է Օկինավայի պերֆեկտուրայի հարավային Սակիսիմա արշիպելագին: Ներկա դրությամբ, թայֆունը Ֆիլիպիններից դեպի արևելք է, բայց արդեն հինգշաբթի այն կհասնի Սակիսիմայի կղզիներին: Այդ կապակցությամբ չորեքշաբթի օրը Միյակոձիմա և Իսիգակի կղզիների շրջանում ալիքների բարձրությունը կարող է հասնել 4 մետրի:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



