Շուտով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհայտարարի երրորդ նորեկի մասին. Մոուրինյո
SPORT«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ իր ակումբը գործնականում պայմանավորվել է հերթական նորեկի տեղափոխության շուրջ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ավելի վաղ, «կարմիր սատանաներ»-ը պայմանագիր են ստորագրել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
«Արդյոք պատրաստ ենք հայտարարել երրորդ ձեռքբերման մասին: Ոչ, սակայն դա շուտով տեղի կունենա: Մենք չորս դիրքերի համար խաղացողների ցանկ ենք կազմել, որոնք պետք է կազմը բալանսի բերեն: Ցանկանում եմ փոփոխություններ տեսնել կազմում, որպեսզի մենք կարողանանք պայքարել բարձր տեղերի համար: Մեր ակումբը պարտավոր է ամեն տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- վկայակոչելով championat.com-ը, տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Մոուրինյոն: