Բերլուսկոնին վաճառել է «Միլան»-ը չինացի ներդրողների
SPORTԻտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբը վաճառել է չինացի ներդրողների: Մամուլին հայտնի է դարձել, որ նոր ներդրողները իտալական ակումբի 80 տոկոս բաժնետոմսերի համար վճարելու են 750 միլիոն եվրո: Մնացած 20 տոկոսը մնալու է Բեռլուսկոնիի տրամադրության տակ:
«Ես վաճառեցի «Միլան»-ը մի կազմակերպության, որը կարող է ակումբը վերադարձնել ուժեղագույն թիմերի շարք: Ես պահանջել եմ, որ գնորդներն առաջիկա 2 տարում 400 միլիոն եվրոյի տրանսֆերներ կատարեն: Այս կազմակերպությունը հզոր է, որին օգնում է Չինաստանի կառավարությունը»,-ասել է Սիլվիո Բերլուսկոնին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Football-Italia»-ն:
Բերլուսկոնին 3 տարի մնալու է «Միլան»-ի նախագահ, որի ընթացքում չինացիները կարող են գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը: