Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, 11 զինծառայող զոհվել է. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Գիրեսուն նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` հղում անելով Haber Turk հեռուստաալիքին:
Նշվում է, որ կործանված օդանավում 11 զինծառայող է գտնվել, այդ թվում` ժանդարմերիայի գնդապետը և երկու մայոր: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու բժիշկները:
NTV հեռուստաալիքի տվյալներով Թուրքիայի ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը երկրի հյուսիսարևելյան նահանգում կարող էին լինել անբարենպաստ եղանակային պայմանները:
Նշվում է, որ զինվորականներն ուղևորվում էին Ալուջրա քաղաք` մասնակցելու Ռամադանի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



