Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են աշխատում կենդանակերպի նշանները

LIFE

Ջրհոս

Ջրհոսները բոլոր նշաններից երկար ու հաճախ են գտնվում իրենց կոչման և համընդհանուր հարգանքի որոնումների մեջ: Իրենք կարող են տարեց տարի փնտրել աշխատանքային հերթական ոլորտը՝ սեփական էգոն բավարարելու համար: Ջրհոսներին հատուկ է «ներշնչել» շրջապատին իրենց կարծիքը, այդ իսկ պատճառով էլ վեճն իրենց հետ անիմաստ է: Նրանք միշտ համարում են, որ ճիշտ են: Իրենց ուղեղում անընդմեջ հերթական մի պլան է հասունանում, որն իրականացնելը բավականին բարդ է, սակայն հնարավոր:

Ձկներ

Ձկները չեն ձգտում իշխանության, սակայն միշտ պատվավոր տեղում են: Ձկներին կարելի է կարևոր մի խնդիր վստահել, քանի որ իրենք համառորեն կգնան մինչև վերջ: Սովորել չեն սիրում, սակայն գիտեն իրենց գործը շատ լավ: Ձկների մոտ լավ զարգացած է ինտուիցիան, և հաջողության հասնելն իրենց համար միայն ժամանակի հարց է: 
Ղեկավարները նրանց գնահատում են, չէ՞ որ իրենք ամբողջությամբ տրվում են գործին: Ձկների համար գոյություն չունեն  հստակեցված  աշխատանքային ժամեր՝ իրենք կարող են գործը տանել տուն, իսկ արձակուդի ժամանակ չեն անջատում հեռախոսը:

Խոյ

Կարիերայի առաջընթացի հարցում Խոյը չի սիրում միապաղաղություն և 09:00-18:00 կարծրացած աշխատանքային գրաֆիկը: Նա փնտրում է այն հնարավորությունները, որտեղ կարող է ցույց տալ իր ամբողջ ներուժն ու տաղանդը: Խոյը հստակ գիտի, թե որ հարցերում է արհեստավարժ, իսկ որտեղ՝ ոչ, և նա բոլոր հնարավոր ճանապարհներով կփորձի օգտագործել միայն սեփական գիտելիքներն ու արժանիքները՝ կարիերայի սանդուղքով բարձրանալու ճանապարհին:

Ցուլ

Ցուլերն իրենց գործում միշտ արհեստավարժ են: Պրակտիկ միտքն ու «ոսկե ձեռքեր» գերազանց համադրություն է: Իրենց չի վախեցնում ամենօրյա միապաղաղ աշխատանքը՝ նրանք կարևորում են արդյունքը:

Սեփական հաջողությունների բերկրանքը իրենց կարիերայի կարևորագույն խթանն է:

Երկվորյակներ

Միապաղաղությունը սպանում է Երկվորյակների ստեղծագործական մտքի հոսքը, գողանում նրանց ֆիզիկական ուժը և ընկճախտի առաջին ցուցանիշն է հանդիսանում: Թեպետ Երկվորյակների ընկճախտն էլ ակնթարթային երևույթ է: Սակայն այս նշանն իր պահապան հրեշտակն ունի՝ հաջողությունը միշտ իրենց հետ է, և ցանկացած գործում իրենք արհետսավարժ են դառնում: Սակայն միապաղաղությունը կրկին ձանձրացնում է իրենց, և Երկվորյակները «թթվածին» են փնտրում մեկ այլ վայրում: 

Խեցգետին

Խեցգետինները գերազանց աշխատակիցներ են, սակայն իրենց շատ զգույշ է պետք ղեկավարել: Նրանք չեն սիրում ճնշումը և պետք է համոզված լինեն, որ կատարած աշխատանքը իզուր չէ: Միայն մոտիվացիան կարող է խրախուսել իրենց աշխատանքային պահերին: Խեցգետիններին կարելի վստահել աշխատանքի ողջ ընթացքը. նրանք կհանձնեն բոլոր նախագծերը ժամանակին և առանց որևիցե սխալի: Կարևոր է չխանգարել նրանց խորհուրդներով, քննադատաություններով կամ հուշումներով. դրանք միայն նյարդայնացնում է այս նշանի ներկայացուցիչներին:

Առյուծ

Հիմնականում Առյուծները ղեկավարող պաշտոններ են զբաղեցնում: Իրենց հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար Դուք պետք է ընդունեք, որ Առյուծ-ղեկավարն ամենատաղանդավոր, ստեղծարար, իմաստուն և ամեալավ ղեկավարն է աշխարհում: Նա պետք է տեսնի Ձեր աշխատասիրությունը, որպեսզի հասկանա, որ Դուք այն եք, ինչ նրան անհրաժեշտ է: Նա չգիտի, թե ինչ է «մերժումը», այնպես որ նույնիսկ չփորձեք մերժել նրա խնդրանքները: Դուք պետք է զբաղեցնեք իր ուշադրությունը այլ նախագծերով, կամ բարձրաձայնեք իր խելացի  և  հստակ որոշումներն ու առաջարկները այս կամ այն խնդրի լուծման հարցում: Եվ շուտով նա կմոռանա իր հանձնարարություննեիի մասին, ինչը կթեթևացնի Ձեր կյանքը և ավելի հետաքրքիր կդարձնի:

Կույսեր

Կույսերը կարող են արժանանալ «ամսվա լավագույն աշխատողը»տիտղոսի: Նրանք կարգապահ են, ճշտապահ, բարեկիրթ և պատասխանատու: Նրանց համար կարևոր է սիրել գործը, և այդ ժամանակ ամեն բան կստացվի: Կույսերն ուշադիր են ուրիշների ցանկությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով էլ իրենցից հրաշալի հոգեբաններ, բժիշկներ խոհարարներ, դիզայներներ են ստացվում: Նրանք չեն սիրում աղբն ու խառնաշփոթը  և ամեն բան պահում են թղթապանակներում և դարակներում և միշտ ակնթարթորեն գտնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Չեն սիրում ստել, և ավելի ազնիվ աշխատակից հաստատ չեք գտնի: Եթե Դուք ցանկություն հայտնեք Կույսերին աշխատանքի ընդունել, ապա  երբեք չեք հիասթափվի այս ընտրությունից: 

Կշեռք

Այս մարդիկ ընդհանուր լեզու են գտնում ցանկացած կոլեկտիվում: Նրանք հարգանքով են վերաբերվում հակառակորդներին և իրենց մասին միշտ միայն լավն են խոսում: Նրանք ունակ են լուծել ցանկացած խնդիր և միշտ ուժ կգտնեն ցանկացած նպատակին հասնելու համար: Կշեռքները ամեն ինչում հավասարակշռություն են փնտրում, և իրենց կարելի  է վստահել ամենաբարդ գործերը՝ գիտակցելով, որ կհաղթահարեն ամենադժվար խոչընդոտը: Կշեռքները խաղաղապահներ են, ունակ են հարթել ցանկացած իրավիճակ և փոխել իրադարձությունների ընթացքը: Աշխատանքի իրենց սխեման գրեթե միշտ պահպանողական է, սակայն ինչ-որ պահի նրանք կարող են փոխել այն՝ չվախենալով սուզվել նորարարությունների մեջ: Կշեռքները տաղանդավոր, ընդունակ և ստեղծարար աշխատակիցներ են:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հրաշալի հոգեբաններ են, այդ պատճառով էլ պետք է աշխատեն մարդկանց հետ: Նրանք սիրում են վերլուծել իրավիճակը, փնտրել տարբեր հարցերի պատասխաններ, նաև ունակ են հարթել ցանկացած կոնֆլիկտ՝ օգտագործելով իրենց խարիզման, հմայքն ու ֆլիրտը: Հիմնական հաջողությունը գալիս է նրանց մոտ արդեն իսկ մի քանի տարի աշխատելուց հետո, երբ իրենք մի քանի քայլ  են արել  կարիերայի սանդուղքով: Հաջորդիվ՝ իրենց հեղինակությունն է ապահովում առաջընթացը: Կարիճները նպատակասլաց են և ռիսկային: Հաջողությունը սիրում է նրանց սրամտությունն ու վճռականությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները միշտ ուշանում են աշխատանքից, և իրենց հարկավոր է ճկուն գրաֆիկ և ղեկավարության ըմբռնումը: Նրանք չեն ընդունում սահմանափակումերը: Նրանք ինքնուրույն կգտնեն միջոցներ ապրելու այնպես, ինչպես իրենք են ուզում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր նախագծին, ապա կտրամադրի սիրված աշխատանքին իր անբողջ ժամանակն ու ուժը: Աղեղնավորը չի սիրում սովորել դպրոցում, սակայն հետագայում մեծ սիրով կուսանի այն, ինչն իրեն և իր ըտանիքին կապահովվի ապագայում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ գտնվում են աշխարհը բացահայտելու պրոցեսի մեջ: Նրանք չեն հոգնում բացահայտել և ուսումնասիրել իրենց մասնագիտության տարբեր ճյուղերի նոր բնագավառները: Բարձր աշխատավարձը կարևորագույն դրդապատճառն է իրենց գործում: Այծեղջյուրներն ի սկզբանե գիտեն, որ կոլեկտիվում կլինեն լավագույնը: Նրանց նպատակները միշտ համաչափ են իրենց հնարավորություններին:


Աղբյուրը՝ Kleo

NEWS.am STYLE

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign