Սավչենկոն «գրավել է» Ռադայի նախագահի աթոռը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «գրավել է» խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբիյայի աթոռը՝ այն բանից հետո, երբ պատգամավորները արգելափակել են նախագահության հատվածը և ամբիոնը: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, շուրջ 35 պատգամավորներ արգելափակել են Ռադայի նախագահությունն ու գլխավոր ամբիոնը ՝ պահանջելով օֆշորային սկանդալի հետ կապված հետաքննություն իրականացնել, ինչպես նաև նվազեցնել կոմունալ ծառայությունների համար բարձր սակագները:
Բացի այդ, բողոքող պատգամավորները աթոռներով փակել են նախագահի աշխատասենյակի դուռը, որտեղի Ռադայի նախագահը երկար ժամանակ չի կարողացել դուրս գալ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



