Իսրայելի կառավարության ներկայացուցիչը չարտասանեց «ցեղասպանություն» բառը
INTERNATIONAL NEWSԻսրայելի կառավարության ներկայացուցիչն անցյալ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանությունը «ողբերգական իրադարձություններ» կոչեց: Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, առան պորտֆելի նախարար Ցախի Հանեգբին հայտարարեց, որ հասկանում է Կնեսետի անդամների ելույթների հետեւում թաքնված էմոցիաները:
Սակայն, ըստ «The Jerusalem Post»-ի, Հանեգբին չօգտագործեց եբրայերենում ցեղասպանություն նշանակող բառը:
Հիշեցնենք, որ Կնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության չի դրվել: Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել Կրթության հանձնաժողովում: Չնայած դրան՝ Կնեսետի խոսնակ Յոել Էդելշթեյնը կոչ է արել չանտեսել կամ չժխտել Հայոց ցեղասպանությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



