Ֆրանսիայում առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի գործակալություն ստեղծել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի գործակալություն ստեղծել: RFI-ի փոխանցմամբ, նման առաջարկով է հանդես եկել 2015 թվականի հունվարին եւ նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունների հետաքննության խորհրդարանական հատուկ հանձնաժողովը:
Պատգամավորներն առաջարկում են ահաբեկչության դեմ պայքարի միասնական գործակալություն ստեղծել՝ ամերիկյան Հակաակաբեկչական ազգային կենտրոնի (NTC) օրինակով, որը ստեղծվել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ից հետո:
Գործակալությունը պետք է զբաղվի «սպառնալիքների վերլուծությամբ, ռազմավարական ծրագրեր կազմելով եւ օպերատիվ համակարգմամբ»:
Բացի այդ, առաջարկվում է Տարածքային հետախուզության տնօրինություն (DGRT) ստեղծել, որը կմիավորի ոստիկանության եւ ժանդարմերիայի որոշ ծառայություններ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



