Ասիայի սակարաններում ֆունտի արժեն իջել է վերջին 30 տարվա ընթացքում մինչեւ նվազագույնը
INTERNATIONAL NEWSՖունտ ստեռլինգի արժեքն իջել Է վերջին 31 տարվա ընթացքում մինչեւ նվազագույն նշագիծը հուլիսի 6-ին Ասիայի սակարաններում սակարկությունները բացվելուց հետո:
Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման առնչությամբ շարունակվող անհանգստությունների ֆոնին ֆունտի արժեքն իջել Է մինչեւ 1,2961 դոլարի մակարդակ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի կառավարությունների 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ, քանի որ ներդրողներն սկսել են գնել պարտատոմսերը՝ դրանք «անվտանգ» համարելով Եվրոպայի անկայունության ֆոնին:
Մեծ պահանջարկը պարտատոմսերի գները մղում Է վեր, մինչդեռ դրանց եկամտաբերությունը դրա պատճառով նվազում Է, հաղորդել Է BBC-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



