Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը
SPORTԳերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը: Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հաղորդում է, որ վերջին 9-րդ տուրում, մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով հաղթեց գերմանական «Էմանուել-Լասկեր» թիմին եւ վաստակեց 16 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Գերմանիայի 1-ին հավաքականը:
Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվել յուրաքանչյուր թիմի միավորներն ամբողջ առաջնության ընթացքում`պարտիաներում վաստակած միավորների հանրագումարով: Գերմանիայի ընտրանին վաստակեց 26,5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 26:
Այդպիսով, չեմպիոններ հռչակվեցին գերմանացի շախմատիստները, իսկ Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



