Դատավորը բազմաբնակարան բնակելի շենք ունի՞
ECONOMICSԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը նախորդ տարի 30 միլիոն դրամ արժողությամբ հողամաս է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված դատավորի՝ 2015թ. տարեկան հայտարարագրից: Ավագյանի՝ 2014թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեսնում ենք, որ նրան է պատկանում նաեւ բազմաբնակարան բնակելի շենք եւ ավտոտնակ:
Ըստ 2015թ. հայտարարագրի՝ Գարիկ Ավագյանի դրամական միջոցները կազմել են 21 միլիոն դրամ եւ 11 հազար ԱՄՆ դոլար:
«Մալաթիա-Սեբաստիա» դատարանի նախագահը նախորդ տարի յոթ միլիոն 170 հազար 812 եւ 567 հազար 203 դրամ աշխատավարձ է ստացել: Բացի այդ նրա տարեկան եկամուտները համալրվել են եւս 19 միլիոն դրամով եւ 10 հազար ԱՄՆ դոլարով՝ ստացված փոխառությունների հաշվին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան