Մոսկվայում դատապարտել են 21 կեղծ էքստրասենսի
INTERNATIONAL NEWSՄոսկվայի դատարանը 21 կեղծ էքստրասենսի 6-ից 15 տարվա ազատազրկման է դատապարտել կենսաբանորեն ակտիվ հավելումներ վաճառելու եւ մտացածին պարահոգեբանական եւ էկստրասենսորային ծառայություններ մատուցելու համար:
Նրանք բոլորը մեղադրվում են ՌԴ ՔՕ-ի 210-րդ հոդվածի երկրորդ մասով (հանցավոր խմբակցությանը անդամակցում) եւ 159-րդ հոդվածի չորրորդ մասով (առանձնապես խոշոր չափի խարդախություն) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Մեղադրական եզրակացության համաձայն, մեղադրյալ Մաքսիմ Նեգուլյաեւը ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր ընկերակցություն, որը զբաղվել է կենսաբանորեն ակտիվ հավելումների շրջանառության ոլորտում խարդախությամբ: Հանցավոր խմբավորումը ձեռք էր բերում տարբեր սարքեր եւ դեղամիջոցներ, որոնք օրգանիզմի վրա ամրացնող ազդեցություն են ունենում, եւ դրանք վաճառում էր քաղաքացիներին տարբեր հիվանդությունների բուժման արդյունավետ դեղամիջոցների անվան տակ: Դրան զուգահեռ հանցավոր կազմակերպությունը մտացածին պարահոգեբանական եւ էքստրասենսորային ծառայություններ էր մատուցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդ գործով 40 տուժող է անցնում:



