«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ
SPORT«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ: Անգլիական ակումբի համար այս դիմակայությունը առաջինը կլինի նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում: Խաղը կկայանա առաջիկա շաբաթ օրը «Ուիգան»-ի հարկի տակ:
«Ես նոր մրցաշրջանից առաջ պետք է իմանամ իմ ֆուտբոլիստների կարողությունները գործի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ փոխել թիմում, և ովքեր են հետագայում մեզ անհրաժեշտ»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և Մոուրինյոյի գլխավորությամբ նպատակ ունի դառնալ Անգլիայի առաջնության հաղթող:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



