Պուտինը բատիսկաֆով իջել է Սև ծովի հատակը (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով սուզվել է Սև ծովի հատակը: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ դա տեղի է ունեցել Ղրիմի ափերի մոտ, որտեղ այցով գտնվում էր Պուտինը:
Հայտնի է, որ ծովի հատակում Պուտինը դիտել է 10-11-րդ դարերում խորտակված նավեր: Դրանք ենթադրաբար բյուզանդական նավեր են:
Պուտինը հայտաարել է, որ այս սուզումը շատ լավ առիթ է ևս մեկ անգամ համոզվել նրանում, թե որքան խորն են իրենց պատմական արմատները, որքան խորն է ամբողջ աշխարհի հետ փոխհարաբերման պատմությունը:
Սուզվելուց առաջ Պուտինը նաև շնորհավորել է Ռուսական աշխարհագրական ընկերակցությունը` 170-ամյա հոբելյանի առիթով:
Պուտինը սուզումն իրականացրել է C-Explorer 3 գիտա-հետազոտական խորջրյա բատիսկաֆի միջոցով, որը ունի կատամարանի տեսք:Պուտինը ասել է նաև, թե կարող էր Սև ծովի այդ 80 մետրանոց խորությունը հաղթահարել նաև առանց բատիսկաֆի:









