«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»
SPORTՄադրիդի «Ռեալը» հայտարարել է Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի մասին։
Խորվաթիայի հավաքականի 21-ամյա խաղացողն Արքայական ակումբի հետ կնքել է վեց տարվա պայմանագիր։ Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։
Ոչ պաշտոնական տվյալներով, Կովաչիչի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 28 միլիոն եվրո։ Եվս 7,5 միլիոն եվրո «Ինտերը» կստանա, եթե Կովաչիչը հաջող հանդես գա Մադրիդում եւ անցկացնի 40 հանդիպում։
Կովաչիչն «Ինտերում» էր 2013-ից։ Իտալիայի անցած առաջնության 35 հանդիպումներում նա խփել է 5 գնդակ, կատարել է 4 գոլային փոխանցում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



