Սնունդ գնելու համար 500 կին հատել է Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանը
SOCIETYՎենեսուելայի և Կոլումբիայի սահմանին գտնվող կամրջով 500 կին է անցել՝ կոլումբիական Կուկուտա քաղաքից սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ վենեսուելական Ուրենյա քաղաքի կանայք հատել են սահմանը տեղական խանութներում սննդամթերքի պակասի պատճառով, որը պայմանավորված է երկրի մասշտաբային տնտեսական ճգնաժամով:
Նշվում է, որ կանայք կոլումբիական քաղաքի խանութներից վերցրել են զուգարանի թուղթ, ալյուր, կարագ և այլ ապրանքներ, որոնք նրանք դժվարությամբ կարող են ձեռք բերել տանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



