Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ հուլիսի 7-ի համար

LIFE

Խոյ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չեք ստեղծում, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում , ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն : Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում՝ երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա: Նոր կոսմետիկ պրոցեդուրաներով տարվել չարժե, նախապատվությունը տվեք փերձված միջոցներին:

Ցուլ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների  օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Կանանց հետ լեզու գտնել չի ստացվի: Ցուլ նշանի թույլ սեռի ներկայացուցիչները կվիճեն անգամ ամենամոտ ընկերուհիների հետ: Օրվա երկրորդ կեսին կզբաղվեք ընտանեկան հոգսերով: Հարազատները բարձր կգնահատեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը:

Երկվորյակ: Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կառնեք, մեծ խանդավառությամբ  նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում: Մինչդեռ, նրանց հետ կիսվելով ՝ կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը: Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևեք սննդակարգին, քանզի մասողական համակարգն այսօր խոցելի է: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կդասավորվեն:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք , հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի, աշխատանքում հաջողություններ կբերի: Հրաշալի ժամանակահատված է գործատուների, գգործընկերների հետ հանդիպելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են ,ձեր ձեռքբերումները վերջիններիս շատ կուրախացնեն:

Առյուծ: Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու,մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չիհաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում,   որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը: Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել: Միջոցառումները կձանձրացնեն, տհաճ հանդիպումների հավանականությունը մեծ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ, անհասկանալի պատճառով, կարող են կասկածի տակ առնել իրենց արտաքին հմայքն ու գրավչությունը:

Կույս: Բարդ օր է սպասվում: Շատերը գուցե վայր դնեին զենքերը և հանձնվեին, սակայն ոչ Կույս նշանի ներկայացուցիչները: Այսօր մարտական եք տրամադրված և ձեզ ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին, իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում, ձեր գլուխը պտտեցնելն այնքան էլ դժվար չէ: Արագ եք սիրահարվում, սակայն զգացմունքները միշտ չէ, որ փոխադարձ են լինում:

Կշեռք: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը: Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան որոշ հին խնդիրներ:

Կարիճ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն: Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի: Ընկերների հետ շփումը կուրախացնի, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ դրական լիցքեր կստանաք: Հնարավոր է գումարային  շահույթ, սպասեք նվերների:

Աղեղնավոր: Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական  խնդիրներ: Այնուամենայնիվ հուսահատվել չարժե: Զգուշանալու դեպքում՝ կկարողանաք խուսափել կորուստներից: Մտերիմները  դժվար պահերին կաջակցեն ու կքաջալերեն ձեզ, ծայրահեղ իրավիճակներում միայնակ չեք մնա: Երեկոյան բացասական միտումների ազդեցությունը կնվազի,  ամեն բան իր տեղը կընկնի:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով  կհաղթահարեք բոլոր դժվարությունները:  Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է: Հարմար օր է ընկերների, բարեկամների հետ շփվելու, հյուրեր ընդունելու համար: Ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցերի քննարկումը՝ շահեկան կլինի: Ուրախալի լուրեր կլսեք, չնախատեսված ուղևորության կմեկնեք:

Ջրհոս: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին  կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի: Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարշժե: Զգուշացեք  սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջողցները, խուսափեք չնախատեսված գնումներից:

Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ:  Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը: Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Արժեքավոր նվերներ կստանաք: Հնարավոր են գումարային մուտքեր, ի հայտ կգան ազդեցիկ հովանավորներ: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, այսօր ամեն քայլափոխի կհանդիպեք մարդկանց, ովքեր կցանկանան շահագործել ձեզ: 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest