Հայ շախմատիստները մասնակցում են Բաթումի քաղաքապետի գավաթի մրցումներին
SPORTՎրաստանի Բաթում քաղաքում մեկնարկել է Բաթումի քաղաքապետի գավաթի միջազգային շախմատային փառատոնը:Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ մրցաշարի շրջանակում անցկացվում են մի շարք մրցաշարեր, որոնց մասնակցում են նաև հայ շախմատիստները:
Փառատոնի հիմնական`«Ա» մրցաշարին մասնակցում են 44 շախմատիստ, որոնցից 8-ը ներկայացնում են Հայաստանը: Արդեն կայացել են առաջին չորս տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Զուբովը, Դավիթ Բենիձեն և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 3,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով ետ են մնում Հայաստանը ներկայացնող Վահե Բաղդասարյանը և Սարգիս Մանուկյանը:
«Բ» խմբի մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի 12 պատվիրակ: Այս մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Տիգրան Գասպարյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:
«Գ» խմբի մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի 10 պատվիրակ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի պատվիրակ Կամո Սահակյանը և Վրաստանը ներկայացնող Ալեքսանդր Ռուխաձեն: