«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել Հենրիխ Մխիթարյանի մասին
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրառում է կատարել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անգլիական ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղադրել է Մխիթարյանի լուսանկարները` նախկին ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում նրա ելույթներից և կատարել հետևյալ գրառումը. «Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում կատարել է 32 գոլային փոխանցում և դարձել 23 գոլի հեղինակ: Մեր նոր ձեռքբերումը հաջողված է»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



