ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ է նշանակվել Պողոս Պողոսյանը
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նույն հրամանով Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանով, գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



