«Եվրոպա Լիգա». «Փյունիկ»-«Եվրոպա» խաղում առաջին կեսից հետո հաշիվը 1-1 է
SPORT«Եվրոպա Լիգա»-ի խաղարկության «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ առաջին կեսը ավարտվել է 1-1 հաշվով:
1-ին խաղակեսը սկսվեց «Եվրոպա»-ի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: «Փյունիկ»-ը տիրեց գնդակին և փորձում էր դաշտում կարգավորել խաղը, սակայն պաշտպանություն ու դարպասապահի միջև համագործակցության բացակայությունը վնասեց հայկական ակումբին: Խաղի արդեն մեկնարկում `10-րդ րոպեին, Գոռ Մանուկյանի սխալից հետո գնդակը հայտնվեց Ջիբրալթարը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստի մոտ և Խոսե Գոնսալեսը բացեց խաղի հաշիվը: Հանդիպման հենց ամենասկզբից «Փյունիկ»-ը հայտնվեց բարդ կացության մեջ և արդեն այդ պահից հետո պարտավորվեց հաջորդ փուլ ուրս գալու համար խփել պատասխան 4 գնդակ: «Փյունիկ»-ի առաջին վտանգավոր գրոհը ավարտվեց դարպասի գրավումով 25-րդ րոպեին: Եվրագավաթներում հայկական ակումբի առաջին գոլի հեղինակը դարձավ Ալիկ Առաքելյանը և հավասարեցրեց խաղի հաշիվը`1-1: Հայկական ակումբը շարունակեց գրոհել և մրցավարը կարող էր մեր ակումբի օգտին նշանակել 11 մետրանոց հարված: Հայ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ «Եվրոպա»-ի ֆուտբոլիստի ձեռքին: Առաջին կեսը այդպես էլ ավարտվեց և թիմերը գնացին ընդմիջման: