Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԵվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ 2014 և 2015 թվականների պետական բյուջեի սահմանաչափը խախտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրահանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Իսպանիան և Պորտուգալիան անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:
Երկրների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է պետական բյուջեի դեֆիցիտի թույլատրելի մակարդակի կայունության և աճի պահանջները չկատարելու հանգամանքով, որը ԵՄ ստանդարտների համաձայն, չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



