Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդու տրամադրությունն՝ ըստ հագուստի գույնի

LIFE

Գովազդի եւ կայքերի ստեղծողները գույնի օգնությամբ մանիպուլյացիայի են ենթարկում սպառողների գիտակցությունը: Այդ նույն հնարքները մենք օգտագործում ենք ամենօրյա եւ գործնական կյանքում՝ չգիտակցելով դա: Իմանալով պահանջմունքները` հեշտ է թեմա եւ բառեր ընտրել, որոնք կազդեն բանակցությունների ելքի վրա:  Հետեւեք զրուցակցի գունային նախընտրություններին: 

Կարմիր հագուստով զրուցակից. ուշադրության պակաս

Պատրաստվեք շատ լսել: Հաճոյախոսություններ շռայլեք: Նա ձեր նախագծով կհետաքրքրվի այն դեպքում, եթե դա իրեն ցուցադրելու հնարավորություն է: 

Կապույտ հագուստով զրուցակից. լուծումներ որոնելիս

Պրոֆեսիոնալների սիրելի գույնն է: Կապույտ գույնի մեղմ ալիքը հանգստացնում է ուղեղը եւ օգնում է կենտրոնանալ: Այնպես որ, համարձակորեն քննարկեք թվեր եւ սխեմաներ, խոսեք կարճ եւ կոնկրետ, փաստեր տվեք: 

Դեղին հագուստով զրուցակիցը սիրում է շփվել

Արեւային գույնի սիրահար զրուցակցի հանդիպելիս համարձակորեն բարեհամբույր շփում ակնկալեք: Խոսեք ստեղծագործական գաղափարների մասին: Բայց եթե նա դեղինը համադրում է սեւ գույնի հետ, զգուշացեք, նրա տրամադրությունը ծայրաստիճան փոփոխական է: 

Կանաչ հագուստով զրուցակիցը ներդաշնակության է ձգտում

Եթե մարդը սիրում է կանաչ հագուստ կրել, դա խոսում է հանգստության ձգտման մասին: Բայց զվարճալի միջոցառումներով նրան չես գրավի, իսկ հարմարավետ մթնոլորտում հանգիստ երեկո անցկացնելու գաղափարը նրան դուր կգա: Նման մարդու հետ բանակցություններին զսպեք բուռն հույզերը, խոսեք հանգիստ եւ անշտապ: 

Մանուշակագույն զրուցակից. կյանքի իմաստ փնտրելիս

Մանուշակագույնի սիրահար մարդիկ ոգեղեն են, լեցուն եւ ինքնաբավ: Նրանք սիրում են քրքրել սեփական ներքին աշխարհը: Նման մարդկանց հետ լավ է հոգեւոր զարգացման եւ կյանքի իմաստի փնտրտուքի թեմաներ քննարկել: Նրանք նաեւ հաճույքով ժամանակ կանցկացնեն մտքի, սննդի եւ շրջակա միջավայրի բնապահպանության մասին զրույցներում: 

Նարնջագույնով զրուցակից. ուրախության եւ հաճույքի ձգտում 

Համարձակորեն անդրադարձեք ֆիզիկական հարմարավետության` սննդի, ջերմության, բնակտարածքի եւ այլ թեմաների: Բայց եթե զրուցակիցը նարնջագույնը համադրում է սեւի հետ, նրան անհանգստացնում են զրկանքների եւ տհաճությունների թեմաները: 

Վարդագույն հագուստով զրուցակից. մեղմություն եւ ցեղի շարունակման ձգտում

Նման մարդիկ ռոմանտիկ են եւ թեթեւակիորեն ամպերում սավառնող:  «Ամբողջությամբ վարդագույնում» աղջկան փաստեր եւ թվեր պետք չեն, միայն գրավիչ պատմություններ: 

Սեւ հագած զրուցակից. տիրապետման ձգտում

Զրույցի ընթացքում կարեւոր է ենթակայության պատրանք ստեղծել: Անպայման հիշատակեք, որ առանց նրա, ոչինչ չի լինի: Չի սիրում ուրիշների վառ իրադարձությունների, ճանապարհորդությունների մասին պատմություններ.   «Մի ծանրաբեռնեք ձեր ուրախությամբ»: Նրանք պատրաստ չեն ընդունել նորը եւ ստեղծագործականը: 

Շագանակագույն հագուստով զրուցակից. կարեւորում է կայունությունը

Նման մարդուն հետաքրքրում են ամուր, հուսալի եւ նվիրված մարդիկ: Նախագիծ առաջարկելով` խոսեք ռիսկերի բացակայության, երկարատեւ եւ կայուն հարաբերությունների մասին: 

Սպիտակ հագած զրուցակից. առանձնահատուկ լինելու ձգտում

Պատրաստ են քննարկել փոփոխությունների թեմաներ, բայց չարժե ձեռքով կպնել նրանց, նրանք հենց այնպես չեն սպիտակ հագել, իրենց կյանքի այս փուլում տրամադրված չեն հեռավոր ծանոթների հետ  «գրկախառնությունների»:

Մոխրագույնով զրուցակից. միայնություն

Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնի «50 երանգները», ուրեմն այս ժամանակահատվածում հագուստի տերը թեթեւակի դեպրեսիա ունի, «քնի ռեժիմ», էներգիայի պակաս: Մոխրագույնի ինտենսիվ օգտագործումը անվստահություն է մատնանշում եւ բացահայտվելու վախ: Ավելորդ հարցեր մի տվեք: 

Հագուստը մեր փաթեթավորումն է. փաթեթավորման գույներն այնպիսի  մանրազննությամբ ընտրեք, ասես դուք աշխարհի ամենակարեւոր ապրանքի մարկետոլոգն եք: Եվ այդ ապրանքը ԴՈՒՔ եք: 

 

Աղբյուրը` Klubber

NEWS.am STYLE

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market