Սարգիս Հովսեփյանը հեռանում է «Փյունիկ»-ից
SPORT«Եվրոպա Լիգա»-ի խաղարակության «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան հանդիպումն ավարտից հետո լրագրողների հետ հանդիպեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշեց, որ խաղադաշտում կար նվիրվածություն, և հաջողության հասնելու մեծ ձգտում: Մարզչի ոսքով` անփաչ դժվար էր առաջին բաց թողած գնդակից հետո վերականգնվել և շարունակել պայքարը, բայց իրենք կարողացան երիտասարդ ֆուտբոլիստներով գոնե հաղթել:
«4-5 ֆուտբոլիստ միտված էին գրոհներին: Որակը չբավականացրեց, այդ պատճառով միայն 2 գոլ խփեցինք»,-ասել է Սարգիս Հովսեփյանը:
Սարգիս Հովսեփյանն անդրադարձավ նաև թիմի առջև դրված նպատակներին և իր հետագա ճակատագրին. «Իմ առջև առաջադրանք էր դրած, և ես այդ առաջադրանքը չեմ կատարել, հետևաբար գտնում եմ, որ պետք է անպայման հրաժարական տամ: Այս պահին ես այսքանը կարողացա անել: Ես «Փյունիկ»-ին հաջողություն և ամենայն բարիք եմ մաղթում»: