Հրաձգություն Թենեսիում. մեկ զոհ կա
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Թենեսի նահանգում հրաձգության հետեւանքով 1 զոհ կա, եւս 4 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից, վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Անհայտ տղամարդը կրա է բացել Days Inn հյուրանոցի շենքի եւ անցնող մեքենաների ուղղությամբ: Նահանգի քննչական կոմիտեի ներկայացուցչի փոխանցմամբ, կասկածյալը զինված է եղել առնվազն երկու հրազենով: Դեպքի վայր ժամանած ոստիկանների եւ հարձակվողի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, ինչի արդյունքում վերջինը վիրավորվել է:
Պարզվել է, որ զոհը թերթեր բաժանող 44-ամյա կին է: Նրա զոհվելու փաստը հաստատել է Bristol Herald Courier պարբերականի սեփականատերը: Տուժածները, այդ թվում՝ հարձակվողը, հիվանդանոց են տեղափոխվել:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



