Ամենաէժան միջոցը՝ ճանճերից ազատվելու համար
LIFEԱրդեն ամառ է և ճանճերը դարձել են մեր օրվա անբաժանելի մասը: Ձեզ ենք ներկայացնում մի պարզ, տնային պայմաններում պատրաստվող և էժան մեթոդ՝ ճանճերից ազատվելու համար:

Դրա համար ձեզ ընդամենըպետք են թափանցիկ, մեկանգամյա օգտագործման տոպրակ, ջուր, կիտրոնի հյութ, մոտ 5 հատ փոքր մետաղադրամ և աղ:

Ըստ MetaSpoon կայքի` պետք է 2.5 բաժակ ջուր վերցնել և դրա մեջ խառնել աղը և կիտրոնի հյութը, ապա լցնել ստացված հեղուկը տոպրակի մեջ: Մինչ տոպրակը փակելը դրա մեջ պետք է գցել մետաղադրամները:

Ըստ MetaSpoon-ի՝ տոպրակի մեջ ստացված հեղուկից մետաղադրամները փայլում են: Շատերը պնդում են, որ տեսնելով այդ փայլող մետաղադրամները` ճանճերը միանգամից հեռանում են այդտեղից: Տոպրակը կարող եք կախել ձեր տանը` ցանկացած վայրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



