«Հայկական ժամանակ». Համաշխարհային շուկայում բենզինը օրեցօր էժանանում է, Հայաստանում՝ թանկանում
ECONOMICS«Համաշխարհային շուկայում նավթը օրեցօր էժանանում է՝ սահմանելով նորանոր հակառեկորդներ. սակայն Հայաստանում նավթամթերքների գինը բարձրանում է: Վերջին երկու ամիսների ընթացքում բենզինը ՀՀ-ում թանկացել է մոտ 2.5 տոկոսով։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Եվրոպայում անցած երկու ամիսների ընթացքում բենզինը էժանացել է շուրջ 6 տոկոսով, իսկ Ռուսաստանում՝ մոտ 20 տոկոսով։ Այս տարվա հունվարից Հայաստան ներկրվող բենզինի հիմնական մասը ռուսական ծագման է։ Հայաստանում բենզինի թանկացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ հայկական շուկայում բենզինի գնի ձևավորման առումով գլխավոր դերը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ՌԴ-ից բենզինի արտահանման հարցում ունի բացարձակ մոնոպոլիա և կամայական գներ է թելադրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։