ԵՄ-ի երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ տվյալների փոխանակման համաձայնագրին. Reuters
INTERNATIONAL NEWSԵվրամիության անդամ երկրների կառավարությունները հավանություն են տվել Միացյալ Նահանգների հետ տվյալների փոխանակման համաձայնագրին, որն ստացել Է «ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գաղտնի վահան» անվանումը: Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, այն կարող Է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ:
Reuters-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովը համապատասխան փաստաթուղթը պաշտոնապես կհաստատի հուլիսի 12-ին: Դա են հաստատում The New York Times թերթի տվյալները, որն ավելի վաղ տեղեկացրել Է, որ երկուստեք հաստատումը տեղի կունենա հուլիսի 11-ից ոչ շուտ, երբ այցով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի առեւտրի նախարար Փենի Փրիցքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



