ՆԱՏՕ-ն չորս բազմազգ գումարտակ է ստեղծում Բալթյան երկրներում և Լեհաստանում
INTERNATIONAL NEWSՀյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը: «Մենք որոշել ենք ընդլա յնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս գումարտակ»,-ասել է նա լրագրողներին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուժերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Լատվիա զինվորներ կուղարկի Կանադան, Լիտվա` Գերմանիան, Էստոնիա` Մեծ Բրիտանիան, Լեհաստան` ԱՄՆ-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



