Օբաման հայտարարել է Լեհաստան հազար զինվորականի ուղարկելու մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Լեհաստանում շուրջ հազար ամերիկյան զինվորականի տեղակայման ծրագրերի մասին:
«ԱՄՆ պատրաստվում է այստեղ՝ Լեհաստանում, հենց լեհ զինվորականների կողքին շուրջ հազար ամերիկյան զինծառայողների տեղակայել»,- հայտարարել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո Օբաման նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջատար դեր է կատարելու երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության գործում:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին ՆԱՏՕ-ում համաձայնեցվել էր Բալթյան երկրներում եւ Լեհաստանում չորս գումարտակ տեղակայելու հարցը: Ռուսաստանի հետ սահմաններին զինվորականներ տեղակայելու որոշում էին կայացրել նաեւ Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



