Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար

LIFE

Խոյ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Ցուլ: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Երկվորյակ: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռքբերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Խեցգետին: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար , ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան , բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ:

Առյուծ: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել:

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Կույս: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Կույսերն այսօր հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Կշեռք: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Կարիճ: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Աղեղնավոր: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք չկա, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին ընկերական կապերը, իսկ նոր գործընկերների հետ խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել:

Ընտանիքում ներդաշմակ մթնոլորտ կտիրի: Եթե ժամանակին ընդունեք ձեր սխալները, հետևեք խորհուրդներին, լսեք մյուսների տեսակետները, ապա կխուսափեք մի շարք կոնֆլիկտներից

Այծեղջյուր: Օրվա դրական կողմերը կգնահատեք ավելի ուշ, երբ կսկսեք վերլուծել և ամփոփել անցած իրադարձությունները: Հիշեք, որ փոքր վրիպումները դեռ ոչինչ չեն նշանակում, և դրանցից ողբերգություն սարքել չարժե: Շրջապատի հետ փոխըմբռնման հասնել չի ստացվի, սակայն լուրջ կոնֆլիկտներ ևս չեն ծագի, քանի որ օրվա ընթացքում ձեզ զուսպ և հավասարակշռված կպահեք:

Անձնական կյանքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Առավել ներողամիտ ու հանդուրժող եղեք սիրելիի հետ, անգամ եթե վերջինիս պահվածքը չգոհացնի ձեզ, փորձեք զիջումների գնալ:

Ջրհոս: Օրը բարենպաստ է գործնական շփումների համար: Շրջապատեք ձեզ փորձառու և բանիմաց մարդկանցով, քանի որ նրանցից կարող եք շատ բան սովորել: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, գործնական հանդիպումները լավ կանցնեն, շրջապատի վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրը որքան էլ հագեցած անցնի, ժամանակ գտեք հանգստանալու , ուժերը վերականգնելու համար: Չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Ձկներ: Պատրաստ եղեք ակտիվ մասնակցություն ունենալու հանրային, բարձրաշխարհիկ միջոցառումներին: Անգամ եթե ցանկություն չունեք որևէ տեղ գնալու, միևնույն է, փորձեք տրամադրվել և տանից դուրս գալ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրությունները, օգտակար խորհուրդներ կտան:

Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է: Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք հաջող գնումներ կատարել, գործարքներ կնքել: Առօրյա գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ կթվան: Հնարավորության դեպքում, հետաձգեք ամեն բան և լիցքաթափվեք:

Նյութի աղբյուրը` Hraparak.am 

 
Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR