Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է փորձարկել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է բաց թողել սուզանավից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ հրթիռը բաց է թողնվել արևելյան Համգյոն-Նամդո շրջանում:
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր փորձարկել նաև ապրիլին: Հաջորդ օրը հյուսիսկորեական կենտրոնական փոստային գործակալությունը հաղորդել էր հաջողված փորձարկումների մասին: Միևնույն ժամանակ, ճապոնական, հարավկորեական և ամերիկյան զինվորականների կողմից փորձարկումն անհաջող էր որակվել: Հաղորդվում էր, որ հրթիռը թռել է ընդամենը 30 կիլոմետր: Մինչ այդ էլ բալիստիկ հրթիռի ևս մեկ փորձարկում անհաջողությամբ էր ավարտվել դեկտեմբերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



