Հարավային Դակոտայում քաղաքացիական ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել ռազմական օդանակավակայանում
INTERNATIONAL NEWSDelta ավիաընկերության ինքնաթիռը քաղաքացիական օդանավակայանի փոխարեն սխալմամբ վայրէջք է կատարել Հարավային Դակոտայի ռազմական օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, քաղաքացիական A320 ինքնաթիռը, որում եղել է 130 մարդ, Մինեապոլիսից ուղևորվել է Հարավային Դակոտա:
Delta ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռը տարածաշրջանային «Ռապիդ-Սիդի» օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել «Էլսվորտ» բազայում: Նշվում է, որ բազան և օդանավակայանը միմյանց մոտ են գտնվում:
Պարզելով իրավիճակը պաշտոնական անձանց հետ` մի քանի ժամ անց ինքնաթիռը ժամանել է «Ռապիդ-Սիդի» օդանավակայան: Ավիաընկերությունը հայտնել է, որ միջադեպի հետ կապված քննություն է իրականացվում, ինքնաթիռի անձնակազմին ժամանակավորապես արգելվել է թռիչքներ իրականացնել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



